Պեկինում բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որը պետք է ընտրի կուսակցության ղեկավարությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը։
Ակնկալվում է, որ գործող գլխավոր քարտուղար և երկրի նախագահ Խու Ցզինտաոյին կփոխարինի նրա տեղակալ Սի Ցզինպինը։ Արևմտյան դիտորդները հուսով են, որ նոր սերնդի ղեկավարությունը նոր ազդակ կհանդիսանա երկրում քաղաքական բարեփոխումների հարցում։